Իրանի թշնամիները տարածաշրջանի երկրներից մեկի աջակցությամբ իրանական կղզիներից մեկի գրավման գործողություն են նախապատրաստում՝ հայտարարել է Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը:
«Հակառակորդի բոլոր տեղաշարժերը գտնվում են մեր զինված ուժերի վերահսկողության ներքո։ Եթե նրանք թեկուզ մեկ քայլ անեն, այս տարածաշրջանային երկրի ամբողջ կրիտիկական ենթակառուցվածքը, առանց որևէ սահմանափակումների, շարունակական հարվածների կենթարկվի»,- ասել է պաշտոնյան: