Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել իր իրանցի գործընկեր Մասուդ Փեզեշքիանի հետ։ Այդ մասին նա հայտնել է X-ում։
«Խոսել եմ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ և հիշեցրել տարածաշրջանի երկրների վրա անընդունելի հարձակումները դադարեցնելու, էներգետիկ ու քաղաքացիական ենթակառուցվածքների պաշտպանությունն ապահովելու և Հորմուզի նեղուցով ազատ նավարկությունը վերականգնելու անվերապահ անհրաժեշտության մասին»,- գրել է Մակրոնը։
Նա հավելել է, որ կոչ է արել Փեզեշքիանին «բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ ճանապարհ բացելու լարվածության թուլացման համար»։