ՄՄարիամ Մխիթարյան

Ֆրանսիան չի մասնակցում Իրանի դեմ պատերազմին, այլ պաշտպանում է իր քաղաքացիներին. Մակրոն

Ֆրանսիան չի մասնակցում Իրանի դեմ պատերազմին, այլ պաշտպանում է իր քաղաքացիներին. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր երկիրը չի միջամտում Մերձավոր Արևելքի հակամարտությանը, միայն պաշտպանում է իր քաղաքացիներին և դաշնակիցներին, աջակցում է Լիբանանին: Այս մասին հայտնել է Le Figaro պարբերականը։

Նա հայտարարել է, որ Ֆրանսիան ռազմական ուժեր է ուղարկել Մերձավոր Արևելք, այդ թվում՝ «Շառլ դը Գոլ» ավիակիրը, Իրանի կողմից թիրախավորված իր քաղաքացիներին և դաշնակիցներին պաշտպանելու համար, օգնում է նրանց «անօդաչու թռչող սարքերի և հրթիռների որսման» հարցում։ Ըստ Ֆրանսիայի ղեկավարի՝ Փարիզը ջանքեր է գործադրում՝ «ապահովելու ծովային նավարկության անվտանգությունը»։

Մարտի 3-ին ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում նախագահը հայտարարել է, որ ձգտում է կոալիցիա ստեղծել՝ տարածաշրջանում «գլոբալ տնտեսության համար կենսական նշանակություն ունեցող ծովային ուղիների» անվտանգությունն ապահովելու նպատակով։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում