Լիբանանի շուրջ լարվածության ֆոնին՝ Բեյրութը «անցանկալի անձ» է հայտարարել Իրանի դեսպան Մոհամմադ Ռեզա Շեյբանիին: ԱԳՆ-ից հայտնել են, որ նա պետք է լքի Բեյրութը մարտի 29-ից ոչ ուշ: Նաև Լիբանանը խորհրդակցությունների համար հետ է կանչել Իրանում իր դեսպանին: Որպես նման զարգացումների պատճառ է նշվում «Թեհրանի կողմից դիվանագիտական նորմերի խախտումը»: Իսրայելի արտգործնախարությունը ողջունել է Բեյրութի որոշումը՝ կոչ անելով քայլեր ձեռնարկել նաև Հըզբոլլահ շարժման դեմ:
Միջազգային այլ լուրեր՝ տեսաշարով։
Հեղինակ՝ Դիանա Գասպարյան