Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա Հարավային Փարսում խոշոր գազային հանքավայրին Իսրայելի հարվածից հետո՝ հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Գործակալության տվյալով՝ 2025 թվականին Իրանին բաժին է ընկել Թուրքիա գազի ներկրման 14 տոկոսը։ Նշվում է, որ Անկարան շարունակում է գազ ստանալ Ռուսաստանից և Ադրբեջանից, ինչպես նաև օգտագործում է առկա պաշարները: Իրանից մատակարարումների վերսկսման ժամկետները դեռ հայտնի չեն։
Մարտի 18-ին Իրանից հայտնել էին, որ Իսրայելի և ԱՄՆ-ի հասցրած հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Հարավային Փարս հանքավայրի մի քանի օբյեկտում: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է մոտ ժամանակներս Սաուդյան Արաբիայում, ԱՄԷ-ում և Քաթարում նավթագազային ոլորտի օբյեկտներին հարվածներ հասցնելու մտադրության մասին: