Հունգարիայում հայտարարել են, որ Ուկրաինայի հարձակումը «Թուրքական հոսք» գազատարի վրա կդիտվի որպես սպառնալիք ՆԱՏՕ-ի համար, և Բուդապեշտն իրավունք ունի նախաձեռնելու դաշինքի Կանոնադրության 5-րդ հոդվածի կիրարկումը։
«Ուկրաինայի ևս մեկ նման հարձակում կգնահատվի որպես հարձակում ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»,- հայտարարել է վարչապետ Վիկտոր Օրբանի գրասենյակի ղեկավարը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ Կիևն ինտենսիվացրել է ԱԹՍ-ներով հարվածները Կրասնոդարի երկրամասի կոմպրեսորային կայաններին, որոնք ապահովում են գազի մատակարարումը «Թուրքական» և «Երկնագույն» հոսքերով։
«Գազպրոմն» էլ տեղեկացրել էր, որ մարտի 17-19-ը «Թուրքական» և «Երկնագույն» հոսքերի դեմ հարձակումը հաջողվել է հետ մղել: