Պրոբացիան հրապարակել է, որ կարող է Սամվել Կարապետյանը մտնել ուղիղ եթեր: Թող մտնի ուղիղ եթեր, ասի, թե ինչ է ասում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդրադառնալով ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների կարողություններին:
«Ուժեղի և թույլի հարց են բարձրացնում: Մի հատ հասկանանք՝ իրենք ինչո՞վ են ուժեղ, մենք ինչո՞վ ենք թույլ: Եթե կարող են այդ օլիգարխները 30 անգամ ձգվել, թող ուղիղ եթերում 30 անգամ ձգվեն: Ես չեմ կարող 30 անգամ ձգվել, անկեղծ ասեմ, բայց ես կարող եմ 100 կմ հեծանիվ քշել: Թող գան: Իրենք թող ձգվեն, ես հեծանիվ քշեմ, ես հեծանիվ քշելուց եմ ուժեղ: Կարող են ձգվել, թող ձգվեն: Ուրիշ ինչի՞ց են ուժեղ, թող մտնեն ուղիղ եթեր, իրենց ինտելեկտը ցույց տան, թող ինտելեկտուալ կարողությունները ցույց տան, բառապաշարը ցույց տան:
Ես համոզված եմ, որ երկու օլիգարխներն էլ թույլիկ են և՛ վերլուծական մտքով, և՛ բառապաշարով, և ես կարծում եմ, որ եթե դա որևէ մեկը ապացուցված չի համարել, դա շատ հեշտ է ապացուցել: Իրենք ուժեղ են իրենց աշխատած փողերով, իրենք իրենց փողերն աշխատել են իրենց կոռուպցիոն պապաների միջոցով: Որպես բիզնեսմեն՝ իրենք թույլիկ են ուղղակի, և հիմա իրենք հասկացել են, որ տնտեսական դաշտը հավասարվում է, և իրենք հայտնվելու են և հայտնվում են այն կարգավիճակում, ինչ կարգավիճակի արժանին են: Այդ մարդկանց փողերի մի հսկայական մասն իրենցը չէ, օտարերկրյա կոռուպցիոն համակարգերինն է, և իրենք ընդամենը բավականին թույլ կառավարիչներ են»,- ասաց նա:
Հիշո՞ւմ եք՝ հանրահայտ Պրիգոժինի կադրը՝ Ռուսաստանի նախագահին ուտելիք մատուցելու: Այդ մարդիկ նույնիսկ առաջին դեմքերին չեն ուտելիք մատուցող: Այդ մարդիկ 3-րդ, 4-րդական կարգի դեմքերին ուտելիք մատուցողներ են, և հիմա եկել են, Հայաստանում ուզում են ներկայանալ որպես ուժեղ: Ինչի՞ց են ուժեղ, ինչի՞ց: Կարդացա՞ծ են, ինտելեկտուա՞լ են: Թող ձգվեն 30 անգամ, կխոստովանեմ, որ ուժեղ են, ես չեմ կարող 30 անգամ ձգվել, կամ թող 100 կմ հեծանիվ քշեն, կխոստովանեմ, որ ուժեղ են»,- ասաց նա: