ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նախանշվող նոր ծրագրի շրջանակներում փոխգործակցության հնարավոր ուղղությունները: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել մասնակցային բյուջետավորման, թափանցիկության և հանրային մասնակցության խթանման, հարկաբյուջետային ապակենտրոնացման, հանրային ֆինանսների կառավարման ոլորտներում հետագա համագործակցության մեխանիզմների վերաբերյալ:
Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու համատեղ ակտիվ աշխատանքները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով: