Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք հերթական ընտրություններին պատգամավորի թեկնածուների համար տրամադրվում է տեղեկանք՝ վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու և վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվելու վերաբերյալ։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տարածել է տեղեկանք ստտանալու կարգը։
Տեղեկանք ստանալու համար դիմումը պետք է ներկայացնել՝
-
անձամբ կամ լիազորված անձի միջոցով՝ ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ցանկացած տարածքային ստորաբաժանումում՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ,
-
առցանց՝ e-request.am հարթակի միջոցով,
-
էլեկտրոնային փոստով՝ [email protected] հասցեին։
Առցանց ներկայացվող դիմումները պետք է ստորագրված լինեն էլեկտրոնային ստորագրությամբ (eID կամ mID)։
Դիմումի օրինակելի ձևը՝
այստեղ։