Իրանում հարվածների բեկորները հասել են նաև հայկական թաղամասեր, սակայն հայերի շրջանում մարդկային կորուստներ չկան՝ հայտնել է սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը: Երկու վիրավորի մասին լուրերն էլ պաշտոնական չեն՝ նշել է Զարեհ Սինանյանը:
Այս օրերին Հայաստանում է Թեհրանի «Արաքս» հայկական թերթի գլխավոր խմբագիր Մովսես Քեշիշյանը: Որպես ականատես պատմում է՝ կյանքն Իրանում թանկանում է, սակայն մարդկանց անկանոն հոսք չկա:
Մանրամասները՝ Վոլոդյա Մուշեղյանի ռեպորտաժում։