Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 18-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Մարգարյան փողոցում: Այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
Մասնավորապես, Մարգարյան-Ֆուչիկ փողոցների հատման խաչմերուկից դեպի Հալաբյան փողոց, Մարգարյան փողոցի սկզբնամասում կանգառը կարգելվի: