WWF-Հայաստանը և ՇՄՆ «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ը կնքեցին համագործակցության հուշագիր՝ խթանելու բնապահպանական կրթությունը, իրազեկումը և կենսաբազմազանության պահպանությունը Հայաստանում։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից:
Համատեղ նախաձեռնությունների շրջանակում կողմերը կներգրավվեն դասախոսությունների, սեմինարների և կրթական այցերի կազմակերպման մեջ, կանցկացնեն ցուցահանդեսներ և հանրային արշավներ, ինչպես նաև կփոխանակվեն գիտական տվյալներով ու փորձով։
Հուշագիրը կնպաստի հանրային իրազեկվածության ուժեղացմանը և գիտական, կրթական ու մշակութային համագործակցության զարգացմանը։