Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղաեին ներկայացրել է Թեհրանի կոչը պետություններին՝ թույլ չտալու իրենց ներգրավվածությունը պատերազմում:
Իրանը զգուշացրել է Ռումինիային, որ կպատասխանի քաղաքական և իրավական միջոցներով, եթե Բուխարեստը թույլ տա Վաշինգտոնին օգտագործել տեղի բազաներն Իրանի դեմ գործողությունների համար։
«Եթե Ռումինիան Միացյալ Նահանգներին տրամադրի իր բազաները, դա համարժեք կլինի Իրանի դեմ ռազմական ագրեսիային մասնակցելուն»,- ասել է արտգործնախարարության խոսնակը:
Նա հայտարարել է, որ նման քայլն անընդունելի է միջազգային իրավունքի տեսանկյունից, և Ռումինիան կենթարկվի «միջազգային պատասխանատվության»։