Իրանի զինված ուժերը շաբաթ երեկոյից սկսած՝ իրականացրել են հարձակումների երեք ալիք Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ռազմաբազաների վրա։ Այդ մասին հայտարարել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ)։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ իրականացվել է «Ճշմարիտ խոստում-4» գործողության 53-րդ ալիքը․ արձակվել են տասը «Ֆաթթահ» տեսակի հիպերձայնային հրթիռ և հարվածային անօդաչու թռչող սարքեր ԱՄԷ-ի «Ալ-Դաֆրա» բազայում գտնվող ամերիկյան բանակի դեմ:
Հայտարարությունը հրապարակել է Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը:
Բացի այդ՝ ԻՀՊԿ-ից հայտնել են, որ իրականացրել են գործողության 52-րդ և 51-րդ փուլերը՝ հարձակվելով ամերիկացի զինվորականների հավաքների կենտրոնների և արդյունաբերական համալիրների վրա երեք ռազմաբազաներում՝ Իրաքյան Քուրդիստանում և Քուվեյթում:
Հարձակման է ենթարկվել նաև Սաուդյան Արաբիայում գտնվող «Ալ-Խարջ» ավիաբազան: