Դուբայի միջազգային օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով հրդեհ է առաջացրել վառելիքի պահեստարաններից մեկում, հայտնում է Դուբայի կառավարության մամուլի ծառայությունը։
«Դուբայի քաղաքացիական պաշտպանության խմբերն աշխատում են հրդեհը վերահսկողության տակ վերցնելու ուղղությամբ», - ասվում է հայտարարության մեջ։
Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Դուբայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է օդանավակայանում չվերթների ժամանակավոր դադարեցման մասին՝ որպես ուղևորների և անձնակազմի անվտանգությունն ապահովելու նախազգուշական միջոց։
Օդանավակայան տանող ճանապարհը փակ է, այն հսկում է ոստիկանությունը։