Գյումրու ավագանու նիստն անցել է թեժ մթնոլորտում: Փոխքաղաքապետը պնդել է, որ համայնքի 2025 թվականի բյուջեի կատարողականը 95.2 % է և աշխատում են ծանրաբեռնված: «Քաղաքացիական պայմանագրից» նկատել են, որ չի իրագործվել որևէ գլոբալ ծրագիր, անբարեկարգ են քաղաքի փողոցները, չի իրագործվել շների ապաստարանի կառուցման ծրագիրը, որի համար ֆինանսավորել է Կառավարությունը։ Օրակարգի հարցերով առնվազն կասկածելի է համարվել գոլդ համարանիշով «Լեքսուս»-ին գույքահարկի արտոնություն տալու նախագիծը:
Հեղինակ՝ Քրիստինա Մկրտչյան