Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Դիենե Քեյթայի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՍՀ նախարարությունից:
Հանդիպմանը քննարկվել են ժողովրդագրության և գենդերային հավասարության ոլորտներում համատեղ աշխատանքների արդյունքներին առնչվող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել նաև կանանց տնտեսական զորեղացման, ընտանիքամետ քաղաքականությունների մշակման և իրականացման ուղղությամբ համագործակցության ընթացքին։
Հանդիպման ընթացքում ընդգծվել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից տրամադրված մասնագիտական և տեխնիկական աջակցության դերը՝ ոլորտային բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։ Կարևորվել է նաև քննարկված ուղղություններով փորձի փոխանակման, վերապատրաստման դասընթացների կազմակերպման և համատեղ նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը։
Կողմերը պատրաստակամություն են հայտնել անհրաժեշտ ջանքեր ներդնել համագործակցության հետագա խորացման ուղղությամբ։