Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:
ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ «AQUILA TECHNICS» ՍՊ ընկերության տնօրեն Կարեն Աշոտի Ավդալյանից և նրա հետ փոխկապակցված անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
-
2 անշարժ գույք, որից 1-ը գտնվում է Երևան քաղաքում, մյուսը՝ Արարատի մարզում.
-
7 շարժական գույք.
-
1 իրավաբանական անձում մասնակցություն.
-
151 միլիոն 484 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ.
-
27 միլիոն 549 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել: