Հայաստանում Իրանի դեսպանությունը տեղեկացնում է, որ ամերիկա-իսրայելական դաշինքի ագրեսիայի հարվածի թիրախ է դարձել հին հայկական Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքը։
Ըստ վերջին տվյալների՝ բարեբախտաբար, բնակչության շրջանում զոհեր չկան, սակայն որոշ բնակիչներ հայտնվել են փլատակներում։
Մաջիդիեն Թեհրանի հին հայկական թաղամասերից մեկն է։ Այն հայտնի է իր աշխույժ կյանքով և զարգացած ենթակառուցվածքներով, որոնց ստեղծման ու զարգացման մեջ զգալի դերակատարություն են ունեցել իրանահայերը։