Համայնքային ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ 68-ամյա մի տղամարդ տանն ապօրինի պահում է զինամթերք։
ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում տղամարդու տանը կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի երկու պահեստատուփ և 64 փամփուշտ։
Նախաքննությունը շարունակվում է։