Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի որդին՝ Յուսեֆ Փեզեշքիանը, հայտարարել է, որ Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի կյանքին վտանգ չի սպառնում՝ չնայած նրան վիրավորելու մասին հաղորդագրություններին:
Յուսեֆ Փեզեշքիանը հայտնել է, որ ծանոթների խոսքով՝ Խամենեին «ողջ է ու անվնաս»։ Ավելի վաղ The New York Times- ը գրել էր, որ Մոջթաբա Խամենեին հնարավոր է ոտքի վնասվածքներ է ստացել հակամարտության առաջին օրը՝ փետրվարի 28-ին, երբ սպանվել է նրա հայրը՝ Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: Պարբերականի տվյալներով՝ հենց դրանով կարող է բացատրվել նրա բացակայությունը հանրության առաջ։