Ինչպես նախօրեին տեղեկացրել էինք, Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպումը Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարի հետ։
Վերջինս իր Իքսի էջում անդրադարձել է այդ հանդիպմանը:
«Հանդիպման ընթացքում մենք քննարկեցինք ենթակառուցվածքների և էներգետիկայի հարցեր, որոնք կնպաստեն մեր տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը: Ներառվում են համագործակցության այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են միջտարածաշրջանային էլեկտրաէներգետիկ ցանցերը, ատոմային էներգետիկան և բնական գազը»,- նշել է թուրք պաշտոնյան: