Ընտրացուցակներում անճշտությունները բացառելու նպատակով ընտրություններից առաջ համայնքային ոստիկանները տնետուն այցերի միջոցով կատարում են ճշգրտումներ:
Ներքին գործերի նախարարության ներկայացուցչի խոսքով՝ ընտրություններից 40 օր առաջ կհրապարակվեն ընտրացուցակները, որտեղ ընտրողներն իրենց անունը չգտնելու դեպքում կարող են դիմել Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն:
Նախարարությունը հիշեցնում է, որ Ազգային ժողովի ընտրություններին չեն կարող մասնակցել Հայաստանում հաշվառված, բայց քաղաքացիություն չունեցող անձինք:
Մանրամասները՝ Վարդուհի Արզումանյանի տեսանյութում։