Նախորդ տարի հայտարարագրման համակարգով բնակարանների վարձակալության վճարների հայտարարագրման հետ կապված հարկերն աճել են 143 տոկոսով: Այդ մասին ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը՝ անդրադառնալով հայտարարագրման գործընթացին:
«Եթե մենք 2023 թվականի արդյունքներով հավաքել էինք 4,5 մլրդ դրամի եկամուտ, 2024-ի հայտարարագրման արդյունքներով հավաքվել է 8,7 մլրդ դրամի հարկ, ինչը գրեթե կրկնակի շատ է, քան նախկինում հայտարարագրված հարկերը»,- ասաց նա՝ հավելելով, որ խոսքը հայտարարագրման համակարգով վճարված հարկերի մասին է, և երբ հարկերի հավաքումը կատարվել է ֆիզիկական անձ-ֆիզիկական անձ գործարքներով: