ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ներկա է եղել Արմավիրի Վարդան Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Միջոցառմանը ներկա էին ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, դպրոցի ուսուցիչները, աշակերտները, հյուրեր։
Դպրոցը հիմնանորոգվել է կառավարության ֆինանսավորմամբ՝ Տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ։
Ծրագրի շրջանակում իրականացվել են ներքին հարդարման աշխատանքներ, վերանորոգվել են սանհանգույցները և միջանցքները, կառուցվել է ֆուտբոլի դաշտ, դպրոցի բակը ասֆալտապատվել է, տարածքը` ցանկապատվել։
Հիմնանորոգման աշխատանքները սկսվել էին 2025 թվականին։
Ընդհանուր արժեքը կազմել է 272 մլն դրամ։
Դպրոցը նախատեսված է 617 աշակերտի համար։
Ծրագիրն իրականացվել է «300 դպրոց, 500 մանկապարտեզ» պետական ծրագրի շրջանակում։
