«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, մարտի 9-ին՝ ժամը 08:45-20:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Կարին, Սասունիկ գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: