Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Մոջթաբա Խամենեիին` Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
«Այժմ, երբ Իրանը դիմակայում է զինված ագրեսիային, Ձեր գործունեությունն այդ բարձր պաշտոնում, անկասկած, կպահանջի մեծ արիություն և անձնվիրություն։ Վստահ եմ, որ Դուք պատվով կշարունակեք ձեր հոր գործը և կհամախմբեք Իրանի ժողովրդին դաժան փորձությունների առջև»,- ընդգծել է ՌԴ նախագահը։
Պուտինը վերահաստատել է Ռուսաստանի անսասան աջակցությունը Թեհրանին և վստահեցրել, որ կմնան Իսլամական Հանրապետության հուսալի գործընկեր։