ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ընկերության տնօրենն արտարժույթի առուվաճառքի գործունեությունն իրականացրել է առանց համապատասխան լիցենզիայի, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 11 մլն ՀՀ դրամի վնաս: Այս մասին տեղեկացնում են ՔԿ-ից:
Նախաքննության ընթացքում պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։