Համապետական ընտրությանը պատրաստվող կուսակցություններից որոշները ակտիվորեն արհեստական բանականության գործիքներ են օգտագործում: Խոսքն առաջին հերթին Սամվել Կարապետյանի և նրա ղեկավարած ուժի մասին է: Շատ դեպքերում, ըստ մասնագետների, դա ուղեկցվում է մարդկանց տարրական իրավունքների ոտնահարմամբ: Կան փաստեր, օրինակ, որ քաղաքական նպատակներով օգտագործում են իրական մարդկանց լուսանկարներ, զանգահարում են քաղաքացիներին ու ընտրությանը վերաբերող տարաբնույթ հարցեր տալիս:
Քաղաքագետի բնորոշմամբ՝ արհեստական բանականության օգտագործմամբ տեսանյութերի ստեղծումը հնարավորություն է տալիս խուսափել պատասխանատվությունից, երբ կեղծիքի համար հերքման կամ իրավական հետևանքներ ենթադրող պահանջ ներկայացվի: Տեղեկատվական անվտանգության մասնագետն էլ նկատում է, որ այդ տեսանյութերը խախտում են նաև տվյալների հավաստիության սկզբունքը:
Կեղծ տեսանյութերի, դրանց հետևանքների մասին է Իրինա Մկրտչյանի ռեպորտաժը:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան