Մարտի 7-ին՝ ժամը 11:25-ի դրությամբ, Դիլիջանի և Սպիտակի ոլորանները բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ինչպես հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: