Շարունակվում են Իրանի, Միացյալ Նահանգների և Իսրայելի միջև փոխադարձ հարվածները: Կրկին զանգվածային հարվածներ են հասցվել Թեհրանին, Սպահանին և իրանական այլ բնակավայրերի: ՑԱՀԱԼ-ը հայտնում է մի քանի տասնյակ օբյեկտի խոցման և ռազմական գործողությունների նոր փուլ սկսելու մասին: ԱՄՆ կենտրոնական հրամանատարության տվյալով՝ այս պահի դրությամբ խորտակել են իրանական 30 նավ: Տեղեկություններ կան, որ Իրանում զոհերի թիվն արդեն հատում է 1300-ը, Կառավարության տվյալով՝ 30 տոկոսը երեխաներ են: Իսլամական Հանրապետության ուժերն էլ հարվածել են Իսրայելի հյուսիսում ռազմաբազաների, ավերածություններ կան Թել Ավիվում: Թեհրանից հայտնել են, որ պատերազմի մեկնարկից ի վեր Իսրայելի և տարածաշրջանում ԱՄՆ-ի օբյեկտների դեմ արձակել են շուրջ 600 հրթիռ և ավելի քան 2000 ԱԹՍ: Իրանական կողմը նաև նախազգուշացնում է, որ առաջիկա օրերին հարվածների նոր մարտավարություն են կիրառելու՝ մեծ հեռահարության ժամանակակից հրթիռների կիրառմամբ: