Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ոչնչացրել են Իրանի հրթիռային կայանքների մեծ մասը, ԱՄՆ նախագահի խոսքով՝ Իրանի մարտական հզորությունը թուլանում է։ «Նրանց անհրաժեշտ կլինի մոտ 10 տարի՝ վերականգնվելու համար», - կարծիք է հայտնել նախագահը: Թրամփը խոսել է Իրանում իշխանափոխության մասին:
«Իրանի հետ գործարք չի լինի, նրանք պետք է անվերապահորեն հանձնվեն: Դրանից և նոր ընդունելի առաջնորդի/առաջնորդների ընտրությունից հետո մենք մեր հրաշալի և քաջ դաշնակիցների ու գործընկերների հետ անխոնջ կաշխատենք՝ ապահովելու, որ Իրանն այլևս չգտնվի փլուզման եզրին, դառնա տնտեսապես ավելի ուժեղ: Իրանը մեծ ապագա կունենա...
Ես պետք է մասնակցեմ Իրանի նոր առաջնորդի թեկնածուի ընտրության գործընթացին: Խամենեիի որդին հարմար և լուրջ թեկնածու չէ։ Մի քանի մարդ կա, որ լավ գլուխ կհանի երկրի ղեկավարման գործից»,- ասել է Թրամփը:
Մանրամասները՝ տեսաշարում։