Իրադրության ներկայիս սրացման պայմաններում Թեհրանը ցանկանում է համաձայնության գալ, բայց արդեն ուշ է, քանի որ Վաշինգտոնը ցանկանում է կռվել՝ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նրանք զանգահարում են և հարցնում. «Ինչպե՞ս կարող ենք համաձայնության գալ»։ Ես ասում եմ. «Դուք մի փոքր ուշացել եք»։ Եվ հիմա մենք ավելի շատ ենք ուզում կռվել, քան նրանք»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած միջոցառման ժամանակ։
Նա չի մանրամասնել, թե իրանական կողմից ով է կապ հաստատել ԱՄՆ-ի հետ։
«Մենք նաև կոչ ենք անում աշխարհի տարբեր ծայրերում գտնվող իրանցի դիվանագետներին օգնել մեզ ձևավորել նոր ու ավելի լավ Իրան՝ հսկայական ներուժով»,- հավելել է ամերիկացի առաջնորդը։
Թրամփը կրկին ընդգծել է, որ Իրանի դեմ գործողությունը «զգալիորեն առաջ է անցել նախատեսված ժամանակացույցից»: