Ո՞ր լրատվամիջոցներն եք համարում առավել հուսալի քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության ստացման համար։ Միջազգային հանրապետական ինստիտուտի Հարցումների հետազոտության կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ քաղաքացիներն ամենահուսալի լրատվամիջոց են համարել Հանրային առաջին ալիքը: Հարցվածներն ունեցել են մինչև 2 պատասխան տալու հնարավորություն:
Ըստ այդմ՝ հարցվածների 24 տոկոսը Հանրային առաջին ալիքը համարում է քաղաքականության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար առավել հուսալի լրատվամիջոց, 6 տոկոսը որպես երկրորդ պատասխան է նշել Հանրային առաջին ալիքը:
Որպես առաջին պատասխան՝ հարցվածների 10 տոկոսն առավել հուսալի լրատվամիջոց է նշել «Արմենիա» հեռուստաընկերությունը, 5 տոկոսը՝ «Շանթ» հեռուստաընկերությունը և «Ազատությունը», 4 տոկոսը՝ «5-րդ ալիքը»:
Հարցվածների 29 տոկոսը նշել է, որ ոչ մի լրատվամիջոց չի համարում «առավել հուսալի», 9 տոկոսը դժվարացել է պատասխանել:
Հարցման մանրամասները՝ այստեղ:
.jpg)