Կառավարության որոշմամբ նախատեսվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդից ձեռք բերել, որպես պետական սեփականություն գրանցել և ընդգրկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հաշվեկշռում «Հայաստան» մարզական Հասարակական կազմակերպության սեփականությունը հանդիսացող ՀՀ Լոռու մարզի համայնք Վանաձոր ք. Զ. Անդրանիկի փողոց 8 հասցեում գտնվող անշարժ գույքը՝ 236,929․221 հազ. դրամ արժեքով։
Որոշմամբ որպես պետական սեփականություն կգրանցվի «Հայաստան» մարզական Հասարակական կազմակերպության սեփականությունը հանդիսացող ՀՀ Լոռու մարզի համայնք Վանաձոր ք. Զ. Անդրանիկի փողոց 8 հասցեում գտնվող անշարժ գույքը։
Որոշման ընդունման արդյունքում հարկադիր էլեկտրոնային աճուրդից ձեռք կբերվի «Հայաստան» մարզական Հասարակական կազմակերպության սեփականություն հանդիսացող, ՀՀ Լոռու մարզի համայնք Վանաձոր ք. Զ. Անդրանիկի փողոց 8 հասցեում գտնվող անշարժ գույքը և վաճառքից գումարը կուղղվի վերջինիս հարկային պարտավորությունների մի մասի մարմանը։