Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ՝ կապված Նախիջևանի օդանավակայանին անօդաչու թռչող սարքի հարվածի հետ:
Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով՝ Նախիջևանի օդանավակայանին հարվածել են «Շահեդ-136» կամիկաձե անօդաչու թռչող սարքով: Օդանավակայանի մոտակայքում գտնվող դպրոցներից ուսուցիչներն ու աշակերտները տարհանվել են:
Լրատվամիջոցները, վկայակոչելով Նախիջևանի առողջապահության նախարարությունը, նշել են, որ հարվածի հետևանքով մեկ մարդ է տուժել: