Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 7-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անաստաս Միկոյան փողոցում:
Մասնավորապես՝ Անաստաս Միկոյան փողոցում` ուղղությունը Փիրումյանների փողոցից դեպի Եղվարդ, երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի: