Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է ընկել:
Միջադեպի վերաբերյալ պաշտոնական տեղեկություն դեռ չկա: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:
Ադրբեջանական լրատվամիջոցների տվյալով՝ իրանական ԱԹՍ-ն հարվածել է Նախիջևանի օդանավակայանին: Նշվում է, որ դա եղել է «Շահեդ-136» կամիկաձե անօդաչու թռչող սարք: Օդանավակայանի մոտակայքում գտնվող դպրոցներից ուսուցիչներն ու աշակերտները տարհանվել են: