ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Ֆեմինիզմը գործողության մեջ՝ կառուցվածքային վերափոխման համար» (FAST) ծրագրի համակարգման կոմիտեի նիստին։ Ծրագիրն իրականացնում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ Գերմանիայի կառավարության ֆինանսավորմամբ: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Հանդիպմանը ներկա են եղել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Հայաստանում Գերմանական զարգացման համագործակցության ղեկավար Քեթրին Բյուդեր-Պելզը, պաշտոնատար այլ անձինք:
Ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ընդգծել է՝ Կառավարությունը կարևորում է կանանց համար հավասար հնարավորությունների ապահովումը բոլոր ասպարեզներում. «Մասնավորապես՝ հանրակրթության նոր չափորոշչով կրթական նոր բովանդակության ներդրման շրջանակում տարաբնույթ ծրագրեր են իրականացվում՝ ուղղված աղջիկների և կանանց՝ կրթության միջոցով հաջողությունների հասնելու հնարավորությունների ապահովմանը: Կարևորում ենք նաև կրթական համակարգի միջոցով գենդերային հիմնախնդիրներով պայմանավորված կարծրատիպերի հաղթահարումը»:
Նիստում քննարկվել են ծրագրի ձեռքբերումներն ու առաջընթացը, ներկայացվել են հիմնական արդյունքները, ինչպես նաև 2026-2027 թվականների համար նախատեսված նախաձեռնությունները:
FAST ծրագիրը պատվիրել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարությունը (BMZ) կողմից և իրականացրել է Deutsche Gesellschaft für Internationale Zusammenarbeit (GIZ) GmbH-ը։
«Ֆեմինիզմը գործողության մեջ՝ կառուցվածքային վերափոխման համար» (Feminism in Action for Structural Transformation) ծրագիրը գլոբալ նախաձեռնություն է, որի նպատակն է ինտեգրել ֆեմինիստական սկզբունքները կառավարման և քաղաքացիական հասարակության գործողություններում։ Բացի Հայաստանից՝ ծրագրում ընդգրկված են երեք այլ գործընկեր երկրների (Կոլումբիա, Ռուանդա և Թունիս)։