ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մարտի 4-5-ը, ըստ որի՝ բացահայտվել է 153 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված:
Մասնավորապես, բացահայտվել է՝
49 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու.
19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման.
20 դեպք՝ փաստաթուղթ կեղծելու.
9 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության.
7 դեպք՝ խարդախության.
6 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու.
4-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործության, սառը զենքի հայտնաբերման,
3-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, ապօրինի որսի.
2-ական դեպք՝ բնակարանային գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, թմրանյութի իրացման:
Բացահայտվել են խուլիգանության, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, գրավառուին վնաս պատճառելու, ինքնիրավչության, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, դեպքեր։