Մարտի 3-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի պահակետի ծառայողը նկատել է, որ հիմնարկի ընդհանուր օգտագործման լոգարանի տանիքին առկա է սպիտակ, կպչուն ժապավենով փաթեթավորված ներնետված փաթեթ: Այս մասին տեղեկացնում են ՔԿԾ-ից:
Ծառայողները, սահմանված կարգով զննության ենթարկելով փաթեթը, հայտնաբերել են 2 բջջային հեռախոս: Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ: