Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարություն է արել, որում նշում է, որ Իրանում նշանակված յուրաքանչյուր ղեկավար, որը կշարունակի ու կառաջնորդի Իսրայելն ավերելու, Միացյալ Նահանգներին և ամբողջ ազատ աշխարհին ու տարածաշրջանի երկրներին վախեցնելու, Իրանի ժողովրդին ճնշելու քաղաքականությունը, անկասկած կդառնա վերացման թիրախ: Նա զգուշացրել է, որ հաշվի չեն առնի ո՛չ նրա անունը, ո՛չ էլ թաքնվելու վայրը:
«Վարչապետն ու ես հրահանգել ենք ՑԱՀԱԼ-ին պատրաստվել և կիրառել բոլոր միջոցները իրականացնելու առաքելությունը որպես «Առյուծի մռնչյուն» գործողության մաս»,- ասել է նախարարը և հավելել.
«Մեր ամերիկացի գործընկերների հետ մենք շարունակելու ենք գործողությունն ամբողջ հզորությամբ՝ ջախջախելու ռեժիմի հնարավորությունները և Իրանի ժողովրդի համար ստեղծելու պայմաններ այն տապալելու և նորով փոխարինելու համար»: