ԱԳՆ ջանքերով Երևանի քաղաքապետարանի «Երևան» երիտասարդական նվագախումբը (87 անձ) ժամանակից շուտ կարողացել է վերադառնալ Երևան։
Տարածաշրջանում լարվածության աճի, Լիբանանում զարգացումների ֆոնին լիբանանյան կողմի հետ խորհրդակցությունների և «Middle East Airlines» ավիաընկերության հետ Լիբանանում ՀՀ դեսպանության բանակցությունների արդյունքում, որոշում է կայացվել հավելյալ հատուկ չվերթ կազմակերպել։ Այս մասին տեղեկացնում են Լիբանանում ՀՀ դեսպանությունից:
Դեսպանության կողմից գործարկված թեժ գծի միջոցով Լիբանանից այդ պահին մեկնել ցանկացող քաղաքացիներն ուղղորդվել են ցուցակագրվել տվյալ չվերթին՝ Հայաստան մեկնելու նպատակով։
Դեսպան Սարմեն Բաղդասարյանը և դեսպանության դիվանագետներն իրականացրել են ռմբահարվող տարածքներով դեպի օդանավակայան համույթի տեղափոխման և ուղեկցման աշխատանքներ։
Օդանավը քիչ առաջ վայրէջք է կատարել Երևանում»,- ասվում է հաղորդագրությունում: