Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչների կողմից «ԱՄՏՋ» ՍՊ ընկերությանը պատկանող «Կարաս» հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Գ․ Նժդեհի 34) իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են սանիտարահիգիենիկ պահանջները:

Այսպես՝
- սննդի կառույցի պատերի մի մասը չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող նյութերից,
- առաստաղների մի մասը կառուցված չի եղել այնպես, որ կանխարգելվի կամ նվազեցվի կեղտի կուտակումը, գոլորշու խտացումը և մասնիկների թափվելու հնարավորությունը,
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերևույթների մի մասը եղել է ոչ նորոգ վիճակում, չի ախտահանվել և մաքրվել, պատրաստված չի եղել հարթ, մաքրվող, քայքայամաշման (կոռոզիայի) չենթարկվող նյութերից։

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Կարաս» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ: