Ստեղծված արտակարգ իրավիճակի բերումով FlyOne Armenia ավիաընկերությունը հայտարարում է, որ իրականացնելու է ՀԱՏՈւԿ ՉՎԵՐԹ` Մասկատ-Երևան երթուղով, որը կայանալու է 2026 թվականի մարտի 3-ին:
Այս մասին հայտնում են ավիաընկերության մամուլի ծառայությունից։
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը հարվածել են Իրանին: Թեհրանը պատասխան հռթիռային հարվածներ է հասցրել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: Գործողությունը տեղի է ունեցել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ձախողման ֆոնին։
Իսրայելա-ամերիկյան հարձակման հետևանքով սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանի փոխնախագահը հայտնել է, որ գերագույն առաջնորդի պարտականությունները ժամանակավորապես կկատարեն նախագահը, դատական իշխանության ղեկավարը և Սահմանադրության պահապանների խորհրդի անդամներից մեկը:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է «ամենակատաղի հարձակողական գործողության» մեկնարկի մասին. ԱՄՆ նախագահը նախազգուշացրել է Իրանին՝ զերծ մնալ պատասխան հարվածներից:
Մերձավորարևելյան լարվածության ֆոնին Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ այս պահին զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների լինելու վերաբերյալ տեղեկություններ չկան: