Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայի հետ։
.jpg)
Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական համագործակցության շարունակական զարգացումն ու միջազգային հարթակներում փոխգործակցության խորացումը։
.jpg)
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան–Լեհաստան երկկողմ հարաբերությունների օրակարգին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության զարգացման հեռանկարներին։
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։
Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը և Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին հանդիպում էին ունեցել։
Վարչապետն ու Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը քննարկել են Հայաստան-Լեհաստան բազմաոլորտ համագործակցության զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր։ Փաշինյանի և Տուսկի ներկայությամբ ստորագրվել է Հայաստանի և Լեհաստանի Հանրապետության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր: