ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 26-ին հանդիպել է Ազգային ժողովում իրենց մասնագիտական փորձաշրջանն անցնող մի խումբ ուսանողների հետ։ Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերին, Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը, «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) նախագծին և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող գործընթացներին։