Վարչապետ Նիկոլ Փաշինյան Վարշավայում այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել:
Վարչապետը պատվո պահակախմբի ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, ծանոթացել հուշահամալիրի պատմությանը:
Արարողության ընթացքում հնչել են Հայաստանի և Լեհաստանի պետական օրհներգերը, տեղի է ունեցել զինվորական քայլերթ: