Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հեռախոսազրույց են ունեցել, քննարկել ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ հաջորդ եռակողմ հանդիպման նախապատրաստումը, ինչպես նաև կողմերի դիրքորոշումների հնարավոր փոփոխությունները:
Զելենսկին և Ռյուտեն համաձայնեցրել են դիրքորոշումները դիվանագիտական աշխատանքի հիմնական հարցերի շուրջ: Քննարկվել է նաև Ուկրաինային օգնությունը և երկրում տիրող էներգետիկ իրավիճակը: