• Հայ
  • Eng
  • РУС
  • Az
Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ բարեկամության մասին պայմանագիր են ստորագրել. «Հարևաններ» Ադրբեջանը և Ուզբեկստանը հավերժ... 20:14
Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 20:02
Կոպենհագենի սրտում տարածվում է ճապոնական շունչը. «Այլ լուրեր» Կոպենհագենի սրտում տարածվում է... 18:06
  • Հաղորդումներ
  • Աշխարհ
  • Առողջապահություն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Հասարակություն
    • Ազգային անվտանգություն
  • Իրավունք
  • Հետաքննություն
  • Բանակ
    • Իրավիճակը սահմանին
  • Լեռնային Ղարաբաղ
  • Արտակարգ դրություն
  • Մարզեր
  • Հարձակում Լեռնային Ղարաբաղի վրա
  • Սփյուռք
  • Մշակույթ
  • Սպորտ
  • Տարածաշրջան
Փաշինյանի ղեկավարած կառավարությունը որդեգրել է դժվար, ոչ կատարյալ, սակայն կենսունակ ուղի՝ ամրապնդել պետական ինստիտուտները. Գարո Արմենի հայտարարությունը
Քաղաքականություն
20:2513 Փտր, 2026

Փաշինյանի ղեկավարած կառավարությունը որդեգրել է դժվար, ոչ կատարյալ, սակայն կենսունակ ուղի՝ ամրապնդել պետական ինստիտուտները. Գարո Արմենի հայտարարությունը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) հիմնադիր և խորհրդի նախագահ դոկտոր Գարո Արմենը հայտարարություն է տարածել՝ կապված սփյուռքի մի շարք գործիչների հրապարակած բաց նամակի հետ:

««Մեդիամաքսի» կողմից հրապարակված և որպես «սփյուռքի առաջնորդների» ձայն մատուցված բաց նամակի հեղինակները նախազգուշացնում են, թե Հայաստանը կանգնած է սփյուռքի հետ հարաբերությունների խզման վտանգի առաջ, և կոչ են անում արտերկրում բնակվող հայերին Եկեղեցի–պետություն ներկայիս առճակատման կապակցությամբ դիմել «քաղաքական միջոցների և իրավական գործողությունների»՝ իրենց բնակության երկրների կառավարությունների միջոցով։ Այդ ձևակերպումը ապակողմնորոշող է, իսկ կոչը՝ վտանգավոր։ 

Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին ո՛չ շենք է, ո՛չ՝ հիերարխիա։ Եկեղեցին ժողովուրդն է։ Հայոց պատմությունը դա հստակ ցույց է տալիս․ սովորական տղամարդիկ և կանայք են, ովքեր ցեղասպանության, աքսորի, բռնաճնշումների, պատերազմի և կորստի պայմաններում պահպանել են հավատքը և ինքնությունը։ Ինստիտուտները կենդանի են մնում միայն այն դեպքում, եթե ծառայում են այն մարդկանց, ում շնորհիվ ապահովվում է դրանց կենսագործունեությունը։ Երբ ինստիտուտը չի ծառայում այն մարդկանց, որոնց շնորհիվ գոյություն ունի, դրա պահպանման պատասխանատվությունը դառնում է միակողմանի, և հավատքը վերածվում է ծանր բեռի։ Ահա թե ինչու են նորոգումը և հաշվետվողականությունն ուժեղացնում Եկեղեցին, այլ ոչ՝ թուլացնում։

Անհրաժեշտ է նաև ուղիղ խոսել արված կոչի ներկայացուցչականության մասին։ Սփյուռքը հանձնաժողով չէ։ Սփյուռքը միլիոնավոր հայերն են տասնյակ երկրներում՝ տարբեր փորձառություններով, քաղաքական համոզմունքներով և առաջնահերթություններով։ Փոքրաթիվ անձանց շրջանակը, որքան էլ որ հայտնի  լինի, չի կարող խոսել բոլորի անունից։ Բազմաթիվ սփյուռքահայեր աջակցեցին Հայաստանի ժողովրդավարական վերափոխմանը՝ պետության զավթման դեմ և կոռուպցիայի կազմաքանդմանն ուղղված վաղուց սպասված գործընթացին։ Ոմանք այդ փոփոխություններին ընդդիմացան առաջին իսկ օրվանից, ոմանք էլ դիրքավորվեցին Մայր Աթոռի ներսում գործող քաղաքական տարրերի շուրջ՝ ընդդիմանալով 2018-ից հետո ձևավորված կառավարությանը և վերջինիս կողմից իրականացվող բարեփոխումներին։ «Մեդիամաքսի» կողմից հրապարկված բաց նամակն ավելի շատ նմանվում է տևական ժամանակ պահպանված այդ քաղաքական նախագծի շարունակության, քան ազգին ուղղված նախազգուշացման։

Նամակի ամենասադրիչ համեմատությունը, ըստ որի՝ Հայաստանը մոտենում է մի խզման, «ինչը նույնիսկ Օսմանյան կայսրությանը կամ Խորհրդային Միությանը չէր հաջողվել», երբեք չպետք է արվեր։ Այդ ռեժիմները փորձել են վերացնել հայերին։ Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան պետություն է՝ ընտրված իշխանությամբ, քաղաքական բազմակարծությամբ և սահմանադրական կարգով։ Ցեղասպանության հիշողությունն ու խորհրդային տրավման այսօրվա քաղաքական պայքարի մեջ ներքաշելը բարոյական հստակություն չէ․ դա բարոյական վանդալիզմ է։

Սփյուռքահայերին ուղղված կոչը՝ դիմել օտարերկրյա կառավարություններին «քաղաքական միջոցների և իրավական գործողությունների» համար, նույնքան սխալ է։ Սփյուռքահայերն ունեն բոլոր իրավունքները և անգամ պարտավորությունը պաշտպանելու Հայաստանի անվտանգությունն ու ապագան այն երկրներում, որտեղ ապրում են։ Սակայն Հայաստանի ներքին հարցերն այս ձևով միջազգայնացնելը սփյուռքյան համայնքներին վերածում է ճնշման գործիքի՝ ուղղված հենց Հայաստանի Հանրապետության դեմ։ Դա խաթարում է Հայաստանի ինքնիշխանությունը, խորացնում հայրենիք–սփյուռք բաժանումը և լրացուցիչ լծակներ է տալիս այն ուժերին, որոնք Հայաստանի բարին չեն ցանկանում։ Հայաստանի ճակատագիրը չի կարող բանակցվել օտար մայրաքաղաքներում՝ ինքնակոչ ներկայացուցիչների կողմից։

Այս պահը նաև պահանջում է ազնվություն այն վիճակի մասին, որը Հայաստանը ժառանգել էր։ Անկախությունից հետո Հայաստանը տասնամյակներ շարունակ ենթարկվեց համակարգային կոռուպցիայի և ինստիտուցիոնալ քայքայման։ Այդ ժառանգությունը թուլացրեց պետությունը, քայքայեց հանրային վստահությունը և երկիրը դարձրեց խոցելի։

2018 թվականի ժողովրդավարական շրջադարձը դարձավ բեկումնային պահ․ ժողովուրդը պահանջեց իշխանություն, որը հաշվետու է հանրությանը, ոչ թե՝ արմատացած շրջանակներին։ Այդ աշխատանքը դեռ ավարտված չէ, սակայն ուղղությունը հստակ է՝ ավելի մեծ հաշվետվողականություն, ավելի մեծ թափանցիկություն և պետության նկատմամբ ավելի մեծ հանրային պատասխանատվություն։

Ոչ ոք չի մոռանում Ադրբեջանի հետ կործանարար պատերազմը և դրան հաջորդած ողբերգությունը։ Ցավը համազգային է և մշտական։ Սակայն այդ աղետի արմատները չեն սահմանափակվում որևէ կոնկրետ ժամանակաշրջանով կամ վարչակազմով․ տասնամյակների անփութությունը, ինքնավստահությունը և վատ կառավարումը Հայաստանը և Արցախը թողեցին վտանգավոր և խոցելի վիճակում։ Հայ ժողովուրդը վճարեց արյամբ։ Այդ պատմությունը չի կարող վերաշարադրվել՝ հեղինակություններ պաշտպանելու համար։

Այդ ժամանակից ի վեր Հայաստանը գործում է տարածաշրջանի ճնշման և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շարունակվող թշնամանքի պայմաններում։ Այդ միջավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությունը որդեգրել է դժվար, ոչ կատարյալ, սակայն կենսունակ ուղի՝ ամրապնդել պետական ինստիտուտները, ընդլայնել Հայաստանի դիվանագիտական և անվտանգային հնարավորությունները և առաջ մղել այնպիսի գործիքակազմ, որը նվազեցնում է նոր պատերազմի ռիսկը։

Այսօր Հայաստանը ներգրավվում է խոշոր ուժային կենտրոնների և տարածաշրջանային գործընկերների հետ այնպիսի ձևաչափերով, որոնք դեռ ոչ վաղ անցյալում անհավանական կթվային փոքր և մեկուսացված պետության համար։ Սա չի վերացնում առկա մարտահրավերները, սակայն ստեղծում է կայունության և զարգացման համար հնարավորություններ, մի բան, որը անկախությունից ի վեր գրեթե անհնար է եղել Հայաստանի համար։

Այդ համատեքստում փոքրաթիվ անձանց շրջանակի փորձը՝ ներկայացնել իրեն որպես «սփյուռք», քաղաքական օրակարգը քողարկել կրոնական լեզվով և կոչ անել արտաքին ճնշման արշավների ընդդեմ Հայաստանի ընտրված իշխանության, ազգաշինություն չէ։

Դա խմբային շահ է՝ առաքինության կերպարով ներկայացված, խառնված անձնական, ինստիտուցիոնալ կամ ֆինանսական շահերի հետ, որոնք բացահայտված չեն և չեզոք չեն։

Հայաստանին անհրաժեշտ է ուժեղ պետություն և ուժեղ Եկեղեցի։ Երկուսն էլ հնարավոր են, միասին, երբ իշխանությունը լեգիտիմ է, ինստիտուտները՝ հաշվետու, և երբ քաղաքականությունը չի թաքնվում եկեղեցական հանդերձանքի հետևում։ Հավատքը չպետք է օգտագործվի որպես զենք ժողովրդավարական լեգիտիմության դեմ։ Եկեղեցին պետք է նորացվի բարեվարքության հաստատման և բարեփոխման միջոցով, իսկ պետությունը պարտավոր է պահպանել օրենքի գերակայությունը և ապահովել դավանանքի ազատությունը՝ չթույլատրելով որևէ ինստիտուտի վերածվել զուգահեռ քաղաքական իշխանության։

Սփյուռքի բարձրագույն պարտավորությունը հայկական ներքին հակամարտությունները չսրելն է։ Այն Հայաստանի հզորացումն է՝ ներդրումներ կատարելով, ինստիտուտներ կառուցելով, կրթությունը և դիմակայունությունը ամրապնդելով, տեղահանված ընտանիքներին աջակցելով, կարողություններն արդիականացնելով և բարեփոխումների դժվար աշխատանքին սատարելով, այլ ոչ թե հեռվից այն սաբոտաժի ենթարկելով։

Հայաստանը հին իշխանական պայքարների թատերաբեմ չէ։ Եկեղեցին գահ չէ։ Սփյուռքը լծակ չէ, որը կարելի է գործադրել հայ ընտրողի կամքի դեմ։ Եկեղեցին, որի հիմքը ժողովրդի հավատքն է, չի կարող հեռանալ ժողովրդից։ Կոռուպցիայից ազատագրված պետությունը պետք է պաշտպանվի, ոչ թե թուլացվի՝ աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայերի կողմից»,- ասվում է հայտարարությունում։

Սփյուռքի մի խումբ հայ գործիչներ բաց նամակ են տարածել՝ Հայաստանի Կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ընթացող հակամարտության վերաբերյալ՝ ընդգծելով Եկեղեցու ինքնակառավարման կարևորությունը, քաղաքական միջամտությունից խուսափելու անհրաժեշտությունը և սփյուռքի հայերի կրոնական իրավունքների պաշտպանության հրամայականը:

 

Դիտումների քանակ511
facebook icon twitter icon
Հիմա եթերում
Լրահոս
  • Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները 00:4225 Օգս, 2026
  • ԵԹԿՊԻ ընդունելություն. պահանջված մասնագիտություններն ու թափուր տեղերը 00:1025 Օգս, 2026
  • Գազամատակարարման վթարային դադարեցում Կոտայքի մարզի Արագյուղ բնակավայրում 23:5124 Օգս, 2026
  • Մատենադարանի ամբողջ ժառանգությունը՝ պատկերագրքում 23:3624 Օգս, 2026
  • Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն 23:1924 Օգս, 2026
  • Ով է բռնություն կիրառողը, ով՝ տուժողը. միջադեպ ոստիկանների և քննիչների մասնակցությամբ 23:0024 Օգս, 2026
  • ՀԱՊԿ-ը ռազմական ոլորտում Հայաստանի հետ չի համագործակցում. ՌԴ ԱԳՆ 22:5024 Օգս, 2026
  • Պաշտպանության նախարարը կոչ է անում զերծ մնալ բանակի հեղինակությունը նսեմացնելու աշխատաոճից 22:2924 Օգս, 2026
  • Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ 22:1724 Օգս, 2026
  • Այսօր Հայաստանն իր խոսույթը ձևավորում է իր ռազմավարական շահերից ելնելով. վարչապետ 21:5724 Օգս, 2026
  • Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը նոր ռեկորդ է սահմանել. Լևոն Ազիզյան 21:4524 Օգս, 2026
  • Կապանում անցկացվել է SMART գործիքի կիրառման հնգօրյա դասընթաց 21:2824 Օգս, 2026
  • Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ 21:1524 Օգս, 2026
  • Լուրեր 21:00 | Բանակից մինչև միլիոնատերերի ունեցվածք․ վարչապետի հետ թեժ հարցուպատասխանը ԱԺ-ում 21:0024 Օգս, 2026
  • Ճամբարակի ճանապարհներին չեզոքացվում է սողանքի վտանգը 20:5924 Օգս, 2026
  • Օգոստոս 24-ը՝ 60 երկվայրկեանի մէջ․ արևմտահայերէն լուրեր 20:5424 Օգս, 2026
  • Սիրիան և Իսրայելը բարձր մակարդակի բանակցություններ են անցկացրել 20:5324 Օգս, 2026
  • Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ 20:4624 Օգս, 2026
  • Արևմտահայերէն լուրեր. Օգոստոս 24. 2026 20:4124 Օգս, 2026
  • ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար 20:3624 Օգս, 2026
  • Հայաստանը կարող է հեռանալ ՀԱՊԿ-ից, եթե դրա կարիքը չունի. Պեսկով 20:3124 Օգս, 2026
  • Աջակցություն տեղական բիզնեսին 20:2624 Օգս, 2026
  • Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն 20:2024 Օգս, 2026
  • ՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները 20:2024 Օգս, 2026
  • Կառավարության հնգամյա ծրագրի իրականացմամբ ունենալու ենք նոր որակի պետություն. վարչապետ 20:1224 Օգս, 2026
  • Օրը՝ 60 վայրկյանում | 24.08.2026 20:0224 Օգս, 2026
  • Պակիստանը Իրան-ԱՄՆ խաղաղ բանակցությունները վերսկսելու հերթական փորձն է նախաձեռնել 19:5024 Օգս, 2026
  • Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր 19:3724 Օգս, 2026
  • Արթիկում սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել 19:2824 Օգս, 2026
  • Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին 19:2024 Օգս, 2026
  • Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի հետ բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ երկխոսությանը. Օվերչուկ 19:1524 Օգս, 2026
  • «Կանաչ» զրույց կլիմայի փոփոխության մասին 19:0324 Օգս, 2026
  • Լուրեր 19:00 | Մեր երկիրը ՀԱՊԿ վերադառնալու մտադրություն չունի. վարչապետ | 24.08.2026 19:0024 Օգս, 2026
  • Ղազախստանի խորհրդարանի ընտրություններում «Ադիլեթ» կուսակցությունը ստացել է ձայների ավելի քան 70%-ը 18:5024 Օգս, 2026
  • Ավարտվել են «Թալին-1» պոմպակայանի հիմնանորոգման աշխատանքները 18:4124 Օգս, 2026
  • Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Շիրակի և Լոռու մարզերում 18:3124 Օգս, 2026
  • Հայտնաբերվել է 494 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները 18:2124 Օգս, 2026
  • ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Պեսկովը՝ ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին 18:1224 Օգս, 2026
  • Ռուբեն Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր 18:0124 Օգս, 2026
  • Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել 17:5424 Օգս, 2026
  • Հայթաղցիները կբուժվեն նորոգված ու վերազինված ամբուլատորիայում 17:3724 Օգս, 2026
  • Գեղարքունիքի մարզի քրեական և համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերել 17:2524 Օգս, 2026
  • Գարեգին Բ-ի անվան շուրջ ակցիա ԱԺ նիստում. ընդդիմությունը լքեց դահլիճը 17:1624 Օգս, 2026
  • Ուկրաինայի ապագան Եվրոպական միության կազմում անվտանգության լավագույն երաշխիքն է. Անտոնիու Կոշտա 17:0524 Օգս, 2026
  • Հայաստանում օտարերկրացիներին տրամադրված կացության կարգավիճակների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 59%-ով 16:5724 Օգս, 2026
  • ՀՀ մաքսային սահմանին մի շարք արտադրատեսակների ներմուծման համար պարտադիր է համապատասխանության գնահատման փաստաթուղթ 16:4524 Օգս, 2026
  • Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնի ծրագրում ընդգրկված է 54 միջոցառում 16:3724 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 16:3224 Օգս, 2026
  • Զինծառայող է մահացել ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով. ՊՆ 16:3024 Օգս, 2026
  • Կրեմլը դժգոհել է SCALP հրթիռների տեխնոլոգիան Ուկրաինային փոխանցելու Լոնդոնի ծրագրերից 16:2624 Օգս, 2026
  • Քննարկվել են ԶՈՒ-ում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք հարցեր․ հանդիպում ՄԻՊ գրասենյակում 16:1724 Օգս, 2026
  • Կասեցվել է «Ֆուդ մաստեր»-ի «հավի շաուրմա» արտադրատեսակի արտադրությունը 16:0724 Օգս, 2026
  • Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը Զելենսկուն կհանձնի հեռահար հրթիռների նախագծերը. BBC 16:0024 Օգս, 2026
  • Միջազգային մրցույթով պետք է ոլորտի թոփ կառավարիչներից մեկին կամ կոնսորցիումին ներգրավենք ՀԷՑ-ի կառավարման գործում. Փաշինյան 15:5324 Օգս, 2026
  • ՀՀ երկաթուղին ՀՀ սեփականությունն է. վարչապետ 15:4624 Օգս, 2026
  • Դատավորներին էլ եմ առաջարկել՝ գնացեք ժողովրդի առաջ պատասխա՛ն տվեք. Փաշինյանը՝ ընտրակաշառքի գործերի մասին 15:3824 Օգս, 2026
  • Սահմանազատման շուրջ աշխատանքը անընդհատ է, քանի դեռ այն չի ավարտվել. Նիկոլ Փաշինյան 15:2324 Օգս, 2026
  • Ոստիկանների և քննիչների մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ վարույթը փոխանցվել է Հակակոռուպցիոն կոմիտե 15:1924 Օգս, 2026
  • 2026-ի հուլիսին եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 828 939 15:0724 Օգս, 2026
  • Սուրեն Պապիկյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 14:5824 Օգս, 2026
  • ՀՀ ԱԺ-ն մտադիր է շարունակել կառուցողական երկխոսությունը. Ռուբինյանը՝ Կոպիրկինին 14:5624 Օգս, 2026
  • Իրանը ցանկանում է պատժել Հորմուզով անցնող օրինախախտ նավերին 14:5024 Օգս, 2026
  • Առաջիկա երկու օրը՝ առանց տեղումների․ հանրապետությունում հրդեհավտանգ իրավիճակը պահպանվում է 14:3824 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 14:3024 Օգս, 2026
  • Կիև են ժամանել մի շարք երկրների ղեկավարներ 14:2624 Օգս, 2026
  • ՀՀ ժողովուրդը, որ իշխանության կրողն է, ունի հարցեր, որոնց պատասխանը պետք է ստանա. Նիկոլ Փաշինյան 14:1724 Օգս, 2026
  • Բանակում դեպքերի մի մեծ հատված կապված է, այսպես ասած, պոստում քնելու պրոբլեմի հետ. Փաշինյան 14:0024 Օգս, 2026
  • Նևադայում անտառային հրդեհի պատճառով տարհանվել է 40000 մարդ 13:4824 Օգս, 2026
  • Շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից, մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից. Փաշինյան 13:3724 Օգս, 2026
  • Արփինե Սարգսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 13:3624 Օգս, 2026
  • S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը՝ պահպանելով «դրական» հեռանկարը 13:2324 Օգս, 2026
  • Մենք ուզում ենք, որ բարեկեցության հիմնական բանաձևը լինի աշխատանքը. ՀՀ վարչապետ 13:1524 Օգս, 2026
  • ԿԳՄՍՆ-ն՝ ի գիտություն կամավոր ատեստավորման համար դիմած ուսուցիչների 13:0524 Օգս, 2026
  • Լուրեր 13:00 | Պետք է ստեղծենք արտաքին անվտանգության լրացուցիչ շերտեր․ վարչապետը թվարկել է գործիքները 13:0024 Օգս, 2026
  • Ոստիկանները բացահայտել են համարանիշների գողությունը 12:4124 Օգս, 2026
  • Իմ հանձնարարությամբ զեկույց է պատրաստվում ՀԱԵ-ում առաջացած խոր, համակարգային ճգնաժամի մասին. Փաշինյան 12:3324 Օգս, 2026
  • Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ 12:2524 Օգս, 2026
  • Մենք մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029 թվականի ընթացքում. Փաշինյան 12:1824 Օգս, 2026
  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահին 12:1324 Օգս, 2026
  • Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանցով կրակում իրար վրա. Փաշինյան 12:0624 Օգս, 2026
  • Կառավարության ծրագիրը՝ ԱԺ-ում. վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին | ՈՒՂԻՂ 12:0024 Օգս, 2026
  • Արսեն Թորոսյանի ճեպազրույցը | ՈՒՂԻՂ 11:5724 Օգս, 2026
  • Ուկրաինական դրոնները թիրախավորել են «Օզոն»-ի պահեստները 11:5724 Օգս, 2026
  • Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել. Փաշինյան 11:5124 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ-ը օտարերկրյա որևէ ռազմական և կամ զինված ներկայություն չի ենթադրում. Փաշինյան 11:4224 Օգս, 2026
  • ՄԻՊ-ը և Կանադայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարական արժեքների ամրապնդման հարցեր 11:2424 Օգս, 2026
  • ՌԴ գործընկերներին խնդրում ենք ճկունություն ցուցաբերել և կոնցեսիայի իրավունքը վաճառել ՀՀ-ի և ՌԴ-ի համար ընդունելի երրորդ երկրի. Փաշինյան 11:1924 Օգս, 2026
  • ԹՐԻՓՓ նախագիծը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը. Նիկոլ Փաշինյան 11:1724 Օգս, 2026
  • Նոր Սահմանադրության ընդունման օրակարգը մաքուր հայաստանյան օրակարգ է. Փաշինյան 11:0924 Օգս, 2026
  • Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում 10:4824 Օգս, 2026
  • Մեր ժողովուրդը շատ ավելի վաղ է գլխի ընկել, որ ղարաբաղյան համակարտությունը թակարդ է. Փաշինյան 10:4324 Օգս, 2026
  • Չորրորդ հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ հանրապետությունը իրականություն է. վարչապետ 10:2724 Օգս, 2026
  • Ուսուցիչների կամավոր ատեստավորում. մեկնարկում է հայտերի ընդունումը 10:1624 Օգս, 2026
  • Հրդեհ Ջրաշենի տներից մեկում․ այրվել են տան տանիքն ու կուտակված անասնակերը 10:1124 Օգս, 2026
  • Ծանրամարտի Եվրոպայի պատանիների ու Մ15 տարեկանների առաջնությունում Հայաստանն այսօր ունի երկու մասնակից 10:0524 Օգս, 2026
  • Վարչապետն ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության հնգամյա ծրագիրը | ՈՒՂԻՂ 10:0024 Օգս, 2026
  • Հայկ Մարտիրոսյանը Rubinstein Chess Festival 2026 շախմատի շրջանային մրցաշարի 4-րդ հորիզոնականում է 09:5024 Օգս, 2026
  • Լոռու մարզի մի քանի բնակավայրում գազամատակարարման ընդհատումներ կլինեն 09:3324 Օգս, 2026
  • Անհրաժեշտ է վերագնահատել քաղաքացիության ինստիտուտը՝ կարևորելով քաղաքացիություն ստացող անձի և ՀՀ-ի միջև կայուն իրավական կապի ապահովումը․ ՆԳ նախարար 09:0724 Օգս, 2026
  • Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում 08:5524 Օգս, 2026

Հեղինակային բոլոր իրավունքները պաշտպանված են

© 2026 1lurer.am

[email protected]։ Երևան, Նորք 0011, Գ․ Հովսեփյան փող., 26 շենք

+374 10 650015